Վարակաբանություն
Երիկամների տուբերկուլյոզ (գրականության տեսություն)
Տուբերկուլյոզն ամբողջ աշխարհում շարունակում է մնալ մահացության ամենաշատ տարածված պատճառներից մեկը ինֆեկցիոն հիվանդությունների շարքում: Ըստ Առողջապահության Համաշխարային Կազմակերպության` ամեն տարի աշխարհում տուբերկուլյոզից մահանում է մոտ 2մլն մարդ, իսկ 6մլն-ի մոտ զարգանում է հիվանդության ակտիվ ընթացք [1]:
Երիկամների տուբերկուլյոզը զբաղեցնում է առաջին տեղը տուբերկուլյոզի արտաթոքային ձևերի մեջ, դիտվում է 30%-40% դեպքերում թոքերի առաջնային ախտահարման ժամանակ [2,3]: Սովորաբար երիկամների տուբերկուլյոզային ախտահարումն առաջանում է հարաբերական ձեռքբերովի իմունիտետի ֆոնի վրա, երբ առաջնային տուբերկուլյոզը կորցնում է իր ակտիվությունը 5-10 և ավել տարիներ անց: Այս ժամանակահատվածը հիվանդների 75%-ի մոտ գերազանցում է 15 տարին [4]: Տղամարդկանց մոտ տուբերկուլյոզային պրոցեսը 50% դեպքերում ախտահարում է նաև սեռական օրգանները (շագանակագեղձ, ամորձիներ, մակամորձիներ): Երիկամների տուբերկուլյոզը հանդիպում է նույն հաճախականությամբ կանանց և տղամարդկանց մոտ և, որպես օրենք, հանդիպում է 30-50 տարիքային սահմաններում [3,4,5]:
Սպեցիֆիկ պրոցեսի հարուցիչն առավելապես մարդկային տիպի տուբերկուլյոզային միկոբակտերիան է: Ինֆեկցիայի հիմնական աղբյուր է հանդիսանում հիվանդը, ում միջոցով և տուբերկուլյոզային միկոբակտերիան տարածվում է արտաքին միջավայրում: Երիկամի մեջ թափանցման հիմնական ուղին հեմատոգեն է, որը տեղի է ունենում թոքային օջախի ձևավորման փուլում, թույլ իմունիտետի պայմաններում: Տուբերկուլյոզային միկոբակտերիայի հեմատոգեն թափանցումը հանգեցնում է զույգ երիկամների ախտահարման, սակայն հետագա սպեցիֆիկ բորբոքային պրոցեսը զարգանում է միակողմանի [6,7,8]:
Երիկամի տուբերկուլյոզի զարգացման համար պետք է ստեղծվեն համապատասխան պայմաններ, որոնք հանգեցնում են տեղային արյունամատակարարման խանգարման` բերելով կեղևային շերտի հիպօքսիայի: Սրանով է բացատրվում տուբերկուլյոզային բորբոքման սկզբնական փուլի տեղակայումը երիկամի կեղևային շերտում:
Տուբերկուլյոզային ընթացքին բնորոշ մորֆոլոգիական ցուցանիշ է սպեցիֆիկ բորբոքումը (տուբերկուլյոզային թմբիկ): Այսպիսի օջախում լինում են կազեոզ նեկրոզի հատվածներ` շրջապատված լիմֆոիդ, էպիթելոիդ և հսկա Պիրոգով-Լանգհանսի բջիջներով:
Տուբերկուլյոզով երիկամների ախտահարման դեպքում պաթոլոգիական պրոցեսի մեջ շատ արագ ընդգրկվում են միզային ուղիները` զարգացնելով սպեցիֆիկ կալիկոպիելիտ, ցիստիտ, ուրետրիտ [9]:
Երիկամում սպեցիֆիկ բորբոքային պրոցեսի զարգացման շարժընթացն արտացոլվում է Ն.Ա.Լոպատկինի առաջարկած դասակարգման մեջ` կախված ախտահարման ծավալից և խորությունից.
I փուլ - ոչ դեստրուկտիվ (ինֆիլտրատիվ),
II փուլ - սկզբնական դեստրուկտիվ (ոչ մեծ կավեռնաների առաջացում, չեն գերազանցում 1սմ),
III փուլ - սահմանափակ դեստրուկտիվ (մեծ չափերի կավեռնաներ կամ պոլիկավեռնոզ պրոցես երիկամի որևէ հատվածում),
IV փուլ - տոտալ կամ սուբտոտալ դեստրուկցիա (առաջանում է պոլիկավեռնոզ տուբերկուլյոզ երկու և ավելի երիկամային հատվածներում, տուբերկուլյոզային պիոնեֆրոզ):
Բազմաթիվ հիվանդներ, ում մոտ առաջին անգամ հայտնաբերվում է երիկամային տուբերկուլյոզը, տառապում են հիվանդության ծանր բարձիթողի ձևերով և կարիք ունեն նեֆրէկտոմիայի:
Ըստ Մոսկվայի ֆտիզիոուրոլոգիական կենտրոնի տվյալների` տուբերկուլյոզի ախտորոշումն ուրոլոգին դիմելու պահից կազմում է 2-8 տարի: Հիվանդությունը ունենում է երկարատև լատենտ փուլ (5-40տարի) [10]:
Հաճախ հիվանդությունն արտահայտվում է դիզուրիայով, որը կապված է միզապարկի վաղաժամ ախտահարման հետ: Երիկամի տուբերկուլյոզով հիվանդների 50%-ի մոտ միզապարկի լորձաթաղանթի տեսանելի փոփոխությունների բացակայության դեպքում հիստոլոգիական քննությունով ենթալորձային շերտում հայտնաբերվում են հսկա Պիրոգով-Լանգհանսի բջիջներ, ինչը խոսում է սպեցիֆիկ ախտահարման մասին:
Տուբերկուլյոզի ախտորոշման հարցում բավականին ինֆորմատիվ է մեզի ընդհանուր անալիզը` պիուրիա, հեմատուրիա, պրոտեինուրիա (10) (հանդիսանում է կեղծ, չի գերազանցում 1‰ և չի ուղեկցվում ցիլինդրների ձևավորումով), կայուն բարձր թթվային ռեակցիա, արտահայտված լեյկոցիտուրիա: Այս պարագայում, չնայած միզային ուղիների և երիկամների բորբոքման հստակ նշանների, մեզի ցանքսը լինում է ստերիլ («ասեպտիկ» բորբոքում):
Միզասեռական տուբերկուլյոսզով հիվանդների 80%-95%-ի մոտ տուբերկուլյոզային միկոբակտերիան արտազատվում է մեզով [10,11]: Այս հիվանդության լաբորատոր ախտորոշման առավել հստակ ինֆորմատիվ մեթոդ է հանդիսանում բակտերիոլոգիականը, որի համար վերցնում են առավոտյան մեզի ցանքս` առնվազն 3 անգամ, հատուկ էլեկտիվ միջավայրում: Այս մեթոդը թույլ է տալիս 3 շաբաթից ստանալ նախնական աճ, իսկ 3 ամսից` զգայունությունը համապատասխան պրեպարատի նկատմամբ: Վերջին տարիներին բավականին տարածում է ստացել տուբերկուլյոզային միկոբակտերիայի հայտնաբերումը պոլիմերազ-շղթայական ռեակցիայի մեթոդով [12,13,14]:
Այսպիսով` տուբերկուլյոզային ախտահարման հստակ ախտորոշում կարելի է ստանալ բակտերիոլոգիական քննությամբ և հիստոլոգիական հետազոտությամբ (հայտնաբերվում են հսկա Պիրոգով-Լանգհանսի բջիջները): Սոնոգրաֆիկ հետազոտությունն արդյունավետ է միայն հիվանդության դեստրուկտիվ, կավեռնոզ ձևերի դեպքում: Կավեռնոզ ախտահարման դեպքում հնարավոր է հայտնաբերել էխոնեգատիվ գոյացություններ` շրջապատված էխոպոզիտիվ թաղանթով:
Երիկամային տուբերկուլյոզով հիվանդների կրծքավանդակի ռենտգեն հետազոտություններում փոփոխություններ հայտնաբերվել են 52%-75%-ի մոտ [11]: Հասարակ ռենտգենոգրաֆիայով կարելի է հայտնաբերել երիկամային կալցիֆիկատներ, որոնք հիվանդների 24%-44%-ի մոտ հանդիսանում են տուբերկուլյոզի ընդհանուր դրսևորումներ [15]: Կալցիֆիկատները կարող են լինել ամորֆ, գրանուլացված, որպես օրենք, երիկամային պարենխիմայի սահմաններում [16,17]: Ներերակային ուրոգրաֆիան կարող է տալ տվյալների լայն սպեկտր` կախված հիվանդության ծանրությունից: Ակտիվ երիկամային տուբերկուլյոզով հիվանդների 10%-15%-ի մոտ լինում են նորմալ ուրոգրաֆիկ տվյալներ [18]: Պարենխիմային սպիացումներ դիտվում են հիվանդների 50%-ի մոտ [15]: Այս լրացուցիչ տվյալներն օգնում են երիկամի տուբերկուլյոզի ախտորոշման հարցում [19]:
Համակարգչային շերտագրումը կարող է օգնել կողմնորոշվելու հիվանդության երիկամային և արտաերիկամային տարածվածության աստիճանի հարցում [20,21,22]: Համակարգչային շերտագրումը հանդիսանում է ամենազգայուն մեթոդը երիկամային կալցիֆիկատների հայտնաբերման համար, որոնք առաջանում են միզասեռական տուբերկուլյոզով տառապող հիվանդների 50%-ի մոտ [20]: Երիկամի տուբերկուլյոզի պարագայում պետք է տարբերակիչ ախտորոշում անցկացնել քրոնիկական պիելոնեֆրիտի, մեդուլյար սպունգանման երիկամի, երիկամաբջջային կարցինոմայի, անցումա-բջջային քաղցկեղի, պապիլյար նեկրոզի, քսանտոգրանուլեմատոզ պիելոնեֆրիտի հետ [17,23]:
Այսպիսով` ամբողջ աշխարհում տուբերկուլյոզը հանդիսանում է տարածված հիվանդություն: Բոլոր հիվանդները, ովքեր տարել են թոքերի տուբերկուլյոզ, անկախ կլինիկական առողջացումից, պետք է գտնվեն դիսպանսեր հսկողության տակ և պարբերաբար ենթարկվեն հետազոտման: 5-10 և նույնիսկ 15 տարի անց նրանց մոտ կարող է զարգանալ երիկամների տուբերկուլյոզ: Երիկամային տուբերկուլյոզի ախտանշանները համընկնում են շատ այլ երիկամային ինֆեկցիաների ախտանշանների հետ, դրա համար հիվանդության ժամանակին ախտորոշման գիտակցումը հնարավորություն կտա կանխարգելել անցանկալի բարդությունները:
Գրականություն
- Всемирная Организация Здравоохранения “Остановить туберкулез” годовой отчет 2001 года Женева, Швейцария. ВОЗ, 2002.
- Грунд В.Д. Ошибки в диагностике и лечении туберкулеза органов мочеполовой системы. М.: Медицина; 1975.
- Пытель Ю.А. Туберкулез почки Нефрология: Руководство /Под ред. И.Е.Тареевой.М.: Медицина; 1995. Т2, 370-377.
- Шабад А.Л. Патогенез и диагностика туберкулеза почки. Ташкент, 1978.
- Руководство по урологии Под ред. Н.А.Лопаткина. М.: Медицина;1998.T2, 450-630.
- Kretschmer H.L. Tuberculosis of the kidney. N Engl JM . 1930;202(14):660-671.
- Greenberger M.E., Wershub L.P., Auerbach O. The incidence of renal tuberculosis in five hundred autopsies for pulmonary and extrapulmonary tuberculosis. JAMA . 1935;104:726-730.
- Medlar E.M. Cases of renal infection in pulmonary tuberculosis: evidence of healed tuberculosis lesions. Am J Pathol 1926;2: 401 -413.
- Мачалова Т.П. Туберкулез мочевых путей. Ташкент: Медицина; 1976.
- Christensen W.I. Genitourinary tuberculosis: review of 102 cases. Medicine (Baltimore); 1974. 53: 377 -390.
- Simon H.B., Weinstein A.J., Pasternak M.S., Swartz M.N., Kunz L.J. Genitourinary tuberculosis: clinical features in a general hospital population. Am J Med 1977; 63: 410 -420.
- Sechi L.A., Pinna M.P., Sanna A., Pirina P., Ginesu F., Saba F., Aceti A., Turrini F., Zanetti S., Fadda G.: Detection of Mycobacterium tuberculosis by PCR analysis of urine and other clinical samples from AIDS and non-HIV-infected patients. Mol Cell Probes 11 : 281-285,1997
- van Vollenhoven P., Heyns C.F., de Beer P.M., Whitaker P., van Helden P.D., Victor T.: Polymerase chain reaction in the diagnosis of urinary tract tuberculosis. Urol Res 24:107 -111, 1996.
- Portillo-Gomez L., Morris S.L., Panduro A. Rapid and efficient detection of extra-pulmonary Mycobacterium tuberculosis by PCR analysis. Int J Tuberc Lung Dis . 2000;4(4):361-370.
- Kollins S.A., Hartman G.W., Carr D.T., Segura J.W., Hattery R.R. Roentgenographic findings in urinary tract tuberculosis: a 10 year review. Am J Roentgenol Radium Ther Nucl Med 1974; 12: 487 -499.
- Engin G., Acunas B., Acunas G., Tunaci M.. Imaging of extrapulmonary tuberculosis. RadioGraphics 2000; 20: 471 -488.
- Harisinghani M.G., McLoud T.C., Shepard J.A., Ko J.P., Shroff M.M., Mueller P.R. Tuberculosis from head to toe. Radio Graphics 2000; 20: 449 -470.
- Kenney P.J. Imaging of chronic renal infections. Am J Roentgenol 1990; 155:48 -494.
- Pasternak M.S., Rubin R.H. Urinary tract tuberculosis. In: Schrier RW, eds. Diseases of the kidney and urinary tract. 7th ed. Philadelphia, Pa: Lippincott Williams & Wilkins, 2001; 1017 -1037.
- Leder R.A., Low V.H.. Tuberculosis of the abdomen. Radiol Clin North Am 1995; 33: 691 -705.
- Goldman S.M., Fishman E.K., Hartman D.S., Kim Y.C., Siegelman S.S.. Computed tomography of renal tuberculosis and its pathological correlates. J Comput Assist Tomogr 1985; 9: 771 -776.
- Wang L.J., Wong Y.C., Chen C.J., Lim K.E.. CT features of genitourinary tuberculosis. J Comput Assist Tomogr 1997; 21: 254 -258.
- Narayana A.. Overview of renal tuberculosis. Urology 1982; 19: 231 -237.
Մեդ-Պրակտիկ
26.02.2016
Հարգելի 1111, բարև Ձեզ: Միզասեռական տուբերկուլյոզը շատ հաճախ դառնում է անպտղության պատճառ և կանանց, և տղամարդկանց մոտ: Լիարժեք բուժումը շատ երկար ժամանակ է պահանջում: Ինչ վերաբերում է կողակցին վարակելուն, այն սեռական ճանապարհով չի փոխանցվում, հիմնականում փոխանցվում է օդա- կաթիլային և կոնտակտային ճանապարհով: Այսինքն Ձեր կնոջ վարակվելու հավանականությունն ամեն դեպքում մեծ է: Ինչ վերաբերում է ապագա երեխային փոխանցվելուն, դա կարող է լինել միայն, եթե մայրը հիվանդ է, սակայն դա ևս միանշանակ չէ, ոչ բոլոր դեպքերում է փոխանցվում: Ինչ վերաբերում է Մանտուի փորձին. կարող է ընդհանրապես ռեակցիա չլինել, եթե օրգանիզմում բացակայում են Տուբերկուլյոզի հարուցիչ Կոխի ցուպիկները: Քանի որ նախկինում հիվանդ եք եղել տուբերկուլյոզով, ռեկցիան բացարձակ բացասական լինել չէր կարող: Ցանկալի է ևս մեկ անգամ կրկնել փորձը:
1111
11.02.2016
1111
11.02.2016
Կարդացեք նաև
Բանալի բառեր. սեպսիս, համակարգային բորբոքային ռեակցիայի համախտանիշ, բորբոքում
Սեպսիսը շարունակում է մնալ ժամանակակից բժշկական հետազոտությունների հետաքրքրության կենտրոնում, քանի որ դրա բուժման հարցերը դեռևս վիճելի են, վերջնականորեն համաձայնեցված ու համակարգված չեն...
Բանալի բառեր. Միզասեռական կանդիդոզ, միկոֆլու, ֆլուկոնազոլ
Ներածություն: Մանկաբարձագինեկոլոգիական հիվանդությունների կառուցվածքում սնկային` կանդիդային վուլվովագինիտը (ԿՎՎ) շարունակում է զբաղեցնել առաջատար...
Բնությունը միասնական է` յուր հակասություններով, «սխալներով»,«պոռթկումներով», կատակլիզմներով ու բարերարությամբ հավասարակշռված, համակարգված, ճշմարիտ ու ներդաշնակ: Այս հատկանիշներն իրենց տարբեր դրսևորումներով ներդրված են յուրաքանչյուր...
«Մանրէային թաղանթներ: Ուլտրակառուցվածք, կենսաէլեկտրոքիմիա, կենսաէներգետիկա և կենսաֆիզիկա» (Խմբագիր Արմեն Թռչունյան),«Հետազոտական նշանասյուն» հրատարակչություն, Տրիվանդրում...
Սննդի որակը և անվտանգությունը կարևոր դեր ունեն մարդու առողջության համար, որին վերջին ժամանակներս մեծ վտանգ է սպառնում սննդամթերքների աղտոտվածության պատճառով...
Վիրուսային հեպատիտները շարունակում են մնալ ժամանակակից բժշկության հրատապ խնդիրներից մեկը` պայմանավորված այս վարակների լայն տարածվածությամբ (նաև զարգացած երկրներում)...
Ըստ DOTS ծրագրի, ուսումնասիրվել են ՏՄ-ով 74 հիվանդների (29 երեխա, 45 չափահաս) հիվանդության կլինիկական ընթացքի առանձնահատկությունները: Նրանք 1998-2007թթ. բուժվել են ՀՀՏԴ-ի մանկական և արտաթոքային բաժանմունքներում...
Վիրուսային հեպատիտները շարունակում են մնալ ժամանակակից բժշկության հրատապ խնդիրներից մեկը` պայմանավորված այս վարակների լայն տարածվածությամբ (նաև զարգացած երկրներում) և համաճարակաբանական բարձր ներուժով[6,9]...
Վերջին մեկուկես տասնամյակում տուբերկուլոզով ընդհանուր հիվանդացության աճի հետ մեկտեղ դիտվում է արտաթոքային ձևերի, այդ թվում` գլխուղեղի թաղանթների (տուբերկուլոզային մենինգիտ` ՏՄ)...
Սկիզբը` 2009, N3-ում
Մեր հոդվածի առաջին մասում («Առողջապահություն», 2009, N2, 20-22 էջ) նշեցինք, որ Գյումրիում աղիքային վարակների (ԱՎՇ) սեզոնային օրինաչափությունը բացահայտելու նպատակով կատարել ենք 30-ամյա հետահայաց...
Բանալի բառեր. սոլիդ ուռուցքներ, օնկոհեմատոլոգիա, B հեպատիտ, C հեպատիտ, հիվանդներ, վարակվածության դրոշմներ
Պարէնտերալ վիրուսային հեպատիտները, մասնավորապես B և C հեպատիտները (HB, HC), շարունակում են դասվել հանրային առողջության կարևորագույն հիմնախնդիրների շարքին [9]...
անալի բառեր. թոքային տուբերկուլյոզի խրոնիկական ընթացք ունեցող ձևեր, ֆիբրոզ-կավերնոզ տուբերկուլյոզ, հիվանդության ուշացած հայտնաբերում, տուբերկուլյոզային պրոցեսի ակտիվացում, բազմադեղորայքակայունություն:
Թոքային տուբերկուլյոզի խրոնիկական ընթացք ունեցող ձևերից ամենատարածվածը թոքերի ֆիբրոզ-կավերնոզ տուբերկուլյոզն է: Տուբերկուլյոզի այս ձևին բնորոշ է ալիքաձև և առաջադիմող ընթացքը...
Դեռևս հազարամյակներ առաջ աջ զստափոսում տեղակայված, այսպես կոչված` բորբոքային ուռուցքներից սովորաբար հիվանդները մահանում էին ծանր տառապանքներից: Բուժման դեպքեր հազվադեպ էին գրանցվում: XVI դարում պարզվեց, որ այդ տառապանքների պատճառը...
Համաճարակային գործընթացի պարբերականության վրա ազդող հիմնական գործոններից են բնակլիմայական, սոցիալ-տնտեսական, բժշկաաշխարհագրական ազդակները, որոնց համալիր ազդեցության ֆոնի վրա վարակիչ...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն